28/06/2019 20:13
Զելենսկուն մեղադրում են պետական դավաճանության համար
Ուկրաինայի Ռադիկալ կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մեղադրել է պետական դավաճանության համար: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
Լյաշկոն նշել է ուկրաինացի առաջնորդի և Ռուսաստանի միջև դավադրության մասին, որն, ըստ նրա, տեղի է ունեցել մայիսի վերջին:
Քաղաքական գործիչը կարծում է, որ Զելենսկին, իբրև թե, ցանկացել է իրագործել ՌԴ ԱԳՆ-ից ստացված պայմանները՝ սկսելով քրեական հետապնդում Ուկրաինայում ձերբակալված նավաստիների նկատմամբ: Նա նշել է, որ Ուկրաինայի նախագահը Ղրիմը ռուսական է ճանաչում:
Ըստ կուսակցության առաջնորդի՝ Ուկրաինայի ԱԳՆ-ի պատասխանը, որն առաջացրել է Զելենսկու «հիստերիկ» արձագանքը՝ ամենաճիշտն էր: Լյաշկոն նշել է, որ ԵԽԽՎ-ում ուկրաինական պայքարը և երկրի նախարարության դիրքորոշումը «կոտրել են այդ դավադրությունը»: