28/06/2019 13:02
Պուտինն ու Թրամփը քննարկել են Իրանի, Սիրիայի, Վենեսուելայի և Ուկրաինայի հետ կապված հարցեր
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը G20-ի շրջանակներում քննարկել են Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
«Նախագահ Թրամփի բանակցությունները նախագահ Պուտինի հետ ավարտվել են: Նրանք երկուսն էլ համաձայնել են, որ հարաբերությունների բարելավումը երկու երկրների և ամբողջ աշխարհի շահերից է բխում: Նրանք նաև քննարկել են իրավիճակը Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում և Ուկրաինայում», - ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը տևել է մոտ 1.5 ժամ: