28/06/2019 16:42
Apple-ի գլխավոր դիզայները լքում է ընկերությունը
«Apple» ընկերության գլխավոր դիզայներ Ջոնի Այվը, որը մասնակցել է Mac, iPod և iPhone սարքերի մշակմանը՝ «Financial Times» թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ լքում է ընկերությունը և զբաղվելու է սեփական նախագծով:
«Չնայած չեմ լինելու ընկերության աշխատակիցը, սակայն նախկինի պես ներգրավված եմ լինելու: Հույս ունեմ, որ դեռ այդպես կլինի երկար տարիներ», - ասել է Այվը:
«Apple»-ի ղեկավար Թիմ Կուկն այդ փոփոխություններն «էվոլյուցիա» է անվանել և նշել, որ դիայներների ընդլայնված խումբը «երբևէ գոյություն ունեցողներից ամենաուժեղն է»: