28/06/2019 20:31
Իտալիայում շոգից 3 մարդ է մահացել
Այս օրերին Ապենիններում գրանցված անոմալ շոգի զոհ է դարձել 3 մարդ: Իտալիայի առողջապահության նախարարությունը երկրի 16 խոշոր քաղաքներում ուրբաթ սահմանել էր եղանակային սպառնալիքի «կարմիր» (ամենաբարձր) մակարդակ:
Առողջապահության նախարարության ամենօրյա տեղեկագրի համաձայն՝ խոսքն առաջին հերթին խոշոր վարչական կենտրոնների մասին է, մասնավորապես՝ Հռոմի, Միլանի, Նեապոլի, Թուրինի, Վենետիկի, Բոլոնիայի և Ֆլորենցիայի, որտեղ ջերմաչափի սյունը հիմա հասել է ընդհուպ 40 աստիճան նիշին:
Օդերևութաբանների տվյալներով՝ Իտալիայում անցնող շաբաթը դարձել է տարվա «ամենաթեժ» ժամանակահատվածը: Երկրի որոշ քաղաքներում և շրջաններում հունիսին այսպիսի շոգ չի գրանցվել 1950-ական թվականների կեսերից: Սպասվում է, որ շաբաթ օրվանից սկսած օդի ջերմաստիճանն, այնուամենայնիվ, կնվազի: