29/06/2019 09:39
«Ժամանակ». Երևան-Արմավիր երթուղին այլ սեփականատեր կունենա
«Ժամանակ» թերթը գրում է.
«Արդեն 6-րդ օրն է՝ չեն գործում Երևան-Արմավիր երթուղին սպասարկող միկրոավտոբուսները: Պատճառն այն է, որ իշխանություններին այդպես էլ չհաջողվեց դադարեցնել երթուղուն զուգահեռ անօրինական գործող միկրոավտոբուսների շահագործումը:
Չի բացառվում, որ իշխանությունների, այսպես կոչված, անճարակությունը ունի իր տրամաբանական բացատրությունը, և երթուղին շուտով բաժին կհասնի այլ սեփականատիրոջ: Սեփականության վերաբաշխման գործընթացն ամբողջ թափով շարունակվում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։