29/06/2019 09:46
«Ժամանակ». ՊԵԿ բաժինների պետերը համատարած դատի են տալիս ՊԵԿ նախագահին
«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ տեսուչների բաժինների պետերը համատարած դատի են տալիս ՊԵԿ-ին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին։
Պահանջները տարբեր են. դրանց մի մասը վերաբերում է աշխատանքից ազատումներին, որոնցով հայցվորները դատարանից պահանջում են վերականգնել իրենց իրավունքը և վճարել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար։ Մեկ այլ հայցադիմումով պահանջվում է վճարել չվճարված աշխատավարձը։
Այստեղ թերևս իր ազդեցությունն ունի մամուլի կողմից լուսաբանումն առ այն, որ ՊԵԿ պաշտոնյաների զավակներն ամիսների ընթացքում պաշտոններ են ստանում, իսկ «կռիշ» չունեցողներն՝ անտեսվում։ «Կռիշ» չունեցողներն էլ որոշել են իրենց իրավունքների համար պայքարել իրավական հարթությունում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։