29/06/2019 10:26
Շուշիում կայացել է Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Շուշի քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնում ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգին:
Ելույթներով հանդես են եկել աշխարհահռչակ երգիչ Պատրիկ Ֆիորին (Ֆրանսիա), երաժիշտ Արմեն Ահարոնյանը (ԱՄՆ), Հայաստանի և Արցախի մի շարք կատարողներ:
Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից, պաշտոնատար այլ անձինք: