29/06/2019 22:11
Վարդուհի Վարդանյանի որդին նշանվել է. կնքամայրը Սիրուշոն է
Երգչուհի Վարդուհի Վարդանյանի որդին որդին երեկ նշանադրվել է, երիտասարդ զույգի կնքամայրը դարձել է երգչուհի Սիրուշոն, այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Սիրուշոյի ինստագրամի և ֆեյսբուքի էջերից:
«Ամենահուզիչ օրերից… երեկ ինձ անչափ հարազատ մարդու՝ Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի նշանադրությունն էր: Նա ստեղծեց իր նոր ընտանիքը…
Ինձ համար էլ չափազանց պատասխանատու ու կարևոր է այն, որ դարձա այդ գեղեցիկ ընտանիքի կնքամայրը»,-գրել է երգչուհին: