01/07/2019 14:01
ՀՀ գլխավոր դատախազը տեղեկություն չունի, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տասից ավելի է եղել զոհերի թիվը
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկություն չունի, որ Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ տասից ավելի է եղել զոհերի թիվը։
«Այս պահի դրությամբ չունենք այդպիսի տեղեկություն, դա կարևոր բան է», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Գլխավոր դատախազն ընդգծեց՝ այսքան ժամանակ չի եղել նման տեղեկություն։
«Մեր պրակտիկայում, որպես կանոն, օրինակ մահվան ելքով դեպքերը, հատկապես, սպանությունները, դասում ենք լատենտայնություն գրեթե չունեցող դեպքերի շարքին, որովհետև մարդը մահանա ու դրա վերաբերյալ պետությունը կամ հանրությունը, կոպիտ ասած, տեղյակ չլինի, մի քիչ անհնար է», - ասաց ՀՀ գլխավոր դատախազը։