01/07/2019 17:40
Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների հետ:
Քննարկվել են Արցախում առողջապահության զարգացման, այս ոլորտում Հայաստանի եւ Սփյուռքի հետ համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
Նշանակալի այս միջոցառման մեկնարկն Արցախում նախագահը համարել է խորհրդանշական եւ կարեւոր իրադարձություն մեր հանրապետության կյանքում:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք: