01/07/2019 20:40
Գինե մարտեր՝ Արոյում (Տեսանյութ)
Հազարավոր մարդիկ մասնակցում են Իսպանիայում ամենահայտնի փառատոններից մեկին՝ ամենամյա Գինու մարտերին:
Գործողությունները տեղի են ունենում երկրի գինեգործական Ռիոհա շրջանի Արո քաղաքում: Մարտերի ընթացքում մասնակիցները միմյանց վրա լցնում են մոտ 70 հազար լիտր գինի: Նրանց համար գործում են խիստ կանոններ. կարելի է կրել միայն սպիտակ հագուստ՝ կարմիր գոտիով կամ գլխաշորով:
Հարձակման կամ պաշտպանության համար օգտագործվում են գինով լիցքավորված ատրճանակներ, ջրցան սարքեր կամ դույլեր: