01/07/2019 20:31
Կրեմլը պատրաստ է Նինո Կատամաձեին պարզաբանել Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների սրման ասպեկտները
Կրեմլը պատրաստ է վրաց երգչուհի Նինո Կատամաձեին, որը որոշել է լիովին հրաժարվել Ռուսաստանում ելույթներից, պարզաբանել Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների սրման քաղաքական ասպեկտները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրողների հետ զրույցում:
«Նա (Կատամաձեն) շատ տաղանդավոր է, բայց, հավանաբար, շատ բան չի հասկանում քաղաքականության առումով», - ասել է Պեսկովն՝ ավելացնելով.
«Եթե նա հարցեր ունենա, մենք միշտ պատրաստ ենք պարզաբանել»։
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանում սիրում են վրաց ազգին և դա վերաբերում է նաև այդ երկրից մշակութային ոլորտի ներկայացուցիչներին, մեջբերում է «Politis» պարբերականը: