01/07/2019 19:52
ԱՀԿ-ից հայտնել են Կոնգոյում Էբոլայի հետ կապված իրադրության կայունացման մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կայունացում է արձանագրել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում՝ էբոլա տենդի բռնկման շրջաններում:
Ըստ ԱՀԿ-ի շաբաթական տեղեկատվական տեղեկագրի, որը հրապարակվել է հունիսի 27-ին՝ նախորդ երեք շաբաթներին հիվանդացել է 252 մարդ։
ԱՀԿ-ի անհանգստությունն են հարուցում «առողջապահության աշխատողների նկատմամբ բռնության սպառնալիքները» Մուզիենեն քաղաքում և մի շարք այլ թեժ կետրերում:
Հիվանդության նոր դեպքերի թվի աճ վերջին ժամանակներս դիտվում է, առաջին հերթին, Մաբալակոյում և Մանդիմում:
Մաբալակոյում հունիսի 5-ից 25-ը գրանցվել է հիվանդության 88, Մանդիմում՝ 30 հաստատված դեպք: