01/07/2019 16:48
Լիբիայի արևելքի իշխանություններն արձագանքել են Թուրքիայի սպառնալիքներին
Լիբիայի արևելքի իշխանությունները հայտարարել են ընդհանուր զորահավաքի մասին ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի բանակի հասցեին Թուրքիայի սպառնալիքներից հետո։ Այս մասին ասել է Լիբիայի արևելքում կառավարող ներկայացուցիչների պալատի ղեկավար Ագիլա Սալեհը, փոխանցում է «Sky News Arabia»-ն։
Հեռուստաալիքի տվյալով՝ Թուրքիան սպառնացել է Հաֆթարի բանակին Լիբիայում թուրք քաղաքացիներին կալանավորելու համար։
Ինչպես նշվում է, Անկարան հայտարարել է, որ Հաֆթարի ուժերը կդառնան Թուրքիայի «թիրախը», եթե վեց թուրք քաղաքացիներն ազատ չարձակվեն։