01/07/2019 18:06
ՆԱՍԱ-ն առաջին անգամ ներկայացնելու է Լուսնից բերված օրինակներ (Տեսանյութ)
ՆԱՍԱ-ն նախատեսում է երկրաբաններին ներկայացնել լուսնային գրունտի օրինակներ, որպեսզի նրանք դրանք ուսումնասիրեն 21-րդ դարի տեխնոլոգիաներով: Մինչ այս Լուսնից բերված բոլոր քարերը պահվել են պահատուփերում, որոնց հասանելիություն շատ քչերն են ունեցել:
Լուսնի մասին սկսել են կրկին խոսել մեծ հոբելյանի նախաշեմին. 50 տարի առաջ հուլիսի 20-ին տիեզերագնացներ Նիլ Ամսթրոնգն ու Բազ Օլդրինը իջել են Լուսնի մակերևույթի վրա: