01/07/2019 13:47
Մելբուռնի հրաձգին սպանության մեղադրանքներ են առաջադրել
Ոստիկանությունը մեղարանք է առաջադրել 18-ամյա տղամարդուն, որն ապրիլի 14-ին հրաձգություն էր կազմակերպել Մելբուռնի Love Machine գիշերային ակումբում, ասվում է իրավապահների պաշտոնական կայքում:
«Քննիչները մեղարանք են առաջադրել 18-ամյա տղամարդուն, որն ապրիլին Պարարան թաղամասում հրաձգություն էր կազմակերպել: Նա մեղադրվում է երկու սպանությունների և երեք սպանության փորձի մեջև մոտ ժամանակներս կկանգնի Մելբուռնի քաղաքային դատարանի առաջ»,- նշված է ոստիկանության հայտարարության մեջ:
Նաև հաղորդվում է, որ Love Machine գիշարյին ակումբի մոտ հրաձության գործով հետաքննության ընթացքում ձերբակվել է Մելբուռնի մի 25-ամյա բնակիչ, որը մեղադրվում է սպանության մեղսակցության, հրազենի պահման և մի շաք այլ իրավախատումների համար: Նա դատարանի առաջ կկանգնի 2019 թվականի հուլիսի 2-ին: