01/07/2019 10:57
Զելենսկու՝ նախագահ ընտրվելը Ռադայում սխալ են անվանել
Ուկրաինացիները սխալվել են, երբ նախագահի ընտրություններում քվեարկել են Վլադիմիր Զելենսկու օգտին, հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Վադիմ Ռաբինովիչը՝ «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում:
Ռաբինովիչը խոստովանել է, որ երկրորդ փուլում ինքը ևս իր ձայնը տվել է Զելենսկուն, սակայն նա, ըստ պատգամավորի, բոլորին խաբել է:
Նա հավելել է, որ երկիրը վերածվում է «96-րդ թաղամասի»: