01/07/2019 13:25
Ինդոնեզիայում ձերբակալվել է Ասիայի խոշորագույն ահաբեկչական խմբավորման պարագլուխը
Ինդոնեզիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Ասիայում խոշորագույն «Ջամաա Իսլամիա» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ պարագլխին, որը հետախուզման մեջ էր մոտ 16 տարի, հայտնում է The Straits Times հրատարակությունը՝ հղում անելով ոստիկանական աղբյուրներին:
Իրավապահ մարմինները Փարա Վիջայանթոյի որոնումներն սկսել են 2003 թվականից մի շաք ահաբեկչական հարձակումների, այդ թվում 2002 թվականին Բալի առողջարանային կղզում ամենաարյունահեղ գրոհի մասնակցության մեղադրանքով: Այն ժամանակ «Ջամաա Իսլամիայի» զինյալները մի քանի պայթյուններ էին կազմակերպել Քութա ավանում, նաև ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության շենքի մոտ: Դրա հետևանքով զոհվել էր 202 մարդ, 164-ն՝ օտարերկրացի, վիրավորվել ևս ավելի քան 200 հոգի: Հատուկ ծառայությունների ներկայացուցիչները կարծում են, որ 2008 թվականին ձերբակալվածը ղեկավարում էր այդ խմբավորումը, որը նաև գործում էր Մալայզիայում, Թաիլանդում և Ֆիլիպիններում: