01/07/2019 15:38
Կբացահայտվի, Ռազմական ոստիկանությունը զբաղվում է. Դավիթ Տոնոյանը՝ զորամաս վերադառնալ չցանկացող զինվորի մասին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոստանում է՝ բացահայտելու են, թե ինչու զինծառայողն արձակուրդից հետո չի ցանկացել վերադառնալ ծառայության։
«Խուսափողներ շատ են լինում, բայց վերադառնում են, նորություն չէ», - ասօր լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Նախարարը նշեց, որ Ռազմական ոստիկանությունը զբաղվում է այդ գործով։
«Անպայման կբացահայտվի, Ռազմական ոստիկանությունը զբաղվում է», - ասաց Դավիթ Տոնոյանը։
Հիշեցնենք՝ Shamshyan.com-ը գրել էր.
«Զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն զորամասից օրինական արձակուրդ է ստացել և եկել տուն: Լրացել է նրա արձակուրդի ժամկետը և նա պետք է վերադառնար զորամաս: Սակայն նա հրաժարվել է զորամաս վերադառնալ՝ ծնողներին հայտնելով, որ եթե գնա զորամաս, ապա իր կյանքին վերջ կտա»։