02/07/2019 09:46
«Ժողովուրդ». 122 դատավորի ծանուցում է ուղարկվել, որ հրաժարվեն ԲԴԽ անդամության թեկնածությունից
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով, դատական համակարգում պատրաստվում են նոր գործընթացների:
Մասնավորապես, այս օրերին դատավորներին ծանուցումներ են ուղարկում, որ հուլիսի 11-ին ներկայանան Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ և Դավիթաշենի նստավայր՝ մասնակցելու դատավորների ժողովի, որպեսզի ընտրեն ԲԴԽ անդամներ: Այսպիսով, մեզ հասած տեղեկություններով, հունիսի 27-ին 122 դատավորի ծանուցում է ուղարկվել, որ մինչև հուլիսի 6-ը ժամանակ ունեն հրաժարվելու ԲԴԽ անդամության թեկնածությունից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկվա դրությամբ որևէ դատավոր ԲԴԽ անդամի թեկնածությունից հրաժարվելու դիմում չի ներկայացրել:
Մասնավորապես, թերթի տեղեկություններով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Բալայանը, Ռուբեն Վարդազարյանը և այլք ցանկություն են հայտնել դառնալու ԲԴԽ անդամ: