02/07/2019 15:54
Ալժիրի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել
Ալժիրի Ազգային ժողովրդական ժողովի (խորհրդարանի) նախագահ Մուադ Բուշարեբը հրաժարական է տվել: Այդ մասին հաղորդել է «Al Arabiya» հեռուստաալիքը:
Հայտնի է, որ խորհրդարանի աշխատանքը հետագա 15 օրվա ընթացքում կղեկավարի Աբդարռազաք Թարիշը: Բուշարեբի պաշտոնաթողության պատճառների մասին չի հաղորդվում:
Ապրիլի 2-ին Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան պաշտոնաթող եղավ բազմահազարանոց բողոքների ֆոնին: Պետության ժամանակավոր ղեկավար Աբդելքադեր Բենսալեհի լիազորությունների ժամկետը լրանում է հուլիսի 9-ին: