02/07/2019 17:34
Բորիս Ջոնսոնը ԵՄ-ին կառաջարկի ազատ առևտրի շուրջ բանակցություններ վարել
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոնների ընտրարշավի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը հանդես կգա Brexit-ից հետո Միացյալ Թագավորության և Եվրամիության երկրների միջև ազատ առևտրի ռեժիմի սահմանման շուրջ բանակցություններ վարելու առաջարկությամբ:
Սակայն, եթե Բրյուսելը մերժի այդ նախաձեռնություն, ապա հոկտեմբերի 31-ին Մեծ Բրիտանիան ԵՄ-ից կհեռանա առանց կողմերի «ապահարզանի» պայմանների մասին գործարքի: Այս մասին երեքշաբթի «Sky News» հեռուստաալիքի եթերում հայտնել է Ջոնսոնի ընտրական շտաբի ղեկավար, թորիների նախկին առաջնորդ (2001 – 2003) Իեն Դանքան Սմիթը:
«Մենք պատրաստվում ենք նրանց անել այլ առաջարկություն (ի տարբերություն գործող վարչապետ Թերեզա Մեյի կնքած գործարքի) և ասել. «Տեսեք, մենք ցանկանում ենք մուտք ունենալ դեպի ազատ առևտուր: Եվ մենք կարող ենք այդ թեմայով բանակցություններ սկսել հենց հիմա», - ասել է նա:
«Բայց եթե ամենն, ինչ դուք ցանկանում եք, մեզ ասելն է, թե, իբր, ամենն, ինչ դուք ունեք, արդեն առկա համաձանյագիրն է, ապա այդ դեպքում պատասխանը կլինի այսպես. հոկտեմբերի 31-ին մենք պատրաստ կլինենք առանց գործարքի դուրս գալուն», - ավելացրել է Դանքան Սմիթը։
Հունիսի 20-ին Բորիս Ջոնսոնը և Ջերեմի Հանթը դուրս են եկել վարչապետական աթոռի համար պայքարի եզրափակիչ փուլ:
Կառավարության ղեկավարի ևս 11 հավակնորդներ դուրս են մնացել պայքարից դրա տարբեր փուլերում: