02/07/2019 14:59
Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 17-ին գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: