02/07/2019 11:39
2018-ի համեմատ ջրօգտագործողներին տրվող ջրաքանակը 30 մլն խմ-ով նվազել է
2018 թվականի վեց ամիսների համամատ այս տարի 7100 հեկտարով ավելացել են ոռոգելի հողակտորները, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ջրային պետական կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։
«Այն ջրաքանակը, որ անցյալ տարի տրվել էր ջրօգտագործողներին, 218 մլն խմ էր, այս տարվա քանակը մոտ 30 մլն խմ-ով նվազել է։ Այս ընթացքում արտառոց բողոքներ ու դժգոհություններ չեն եղել։ Իհարկե, դրա հաշվին ունենք ավելի քիչ ձևակերպված հասույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 300 մլն դրամ», - տեղեկացրեց Վարդան Մելքոնյանը։
Նա նշեց, որ նախորդ տարվա համեմատ գանձումը 24 մլն դրամով աճել է. 822 մլն դրամի դիմաց կա 846 մլն դրամ։
Նախորդ տարվա 6 ամիսների ընթացքում Սևանից վերցվել է 43.5 մլն խմ ջուր, այս տարվա ընթացքում՝ 29 խմ։
Ինչ վերաբերում է ջրամբարներին, ջրային պետական կոմիտեի նախագահն ասաց, որ 41 մլն խմ ավելի ջուր կա նախորդ տարվա համեմատ։