02/07/2019 16:10
Զելենսկին կրկին խնդրել է Ռադային փոխարինել Կլիմկինին
Ուկրաինացի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին կրկին խնդրել է Գերագույն Ռադային պաշտոնանկ անել երկրի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինին, հայտնում է РИА «Новости»-ն՝ հղում անելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ Զելենսկին խնդրել է Կլիմկինի փոխարեն նշանակել Վադիմ Պրիստայկոյին:
Երկրի ղեկավարը հորդորել է խորհրդարանին ուսումնասիրել այդ հարցը, որքան հնարավոր է սեղմ ժամկետներում: