02/07/2019 18:44
Ելիսեյան պալատում հայտարարել են Իրանի վրա ազդելու Մակրոնի պատրաստակամության մասին
Ելիսեյան պալատից հայտնել են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է մոտ ժամանակ համոզել Իրանին, որ անհրաժեշտ է պահպանել իրանական միջուկային ծրագրի մասով պարտավորությունները՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում։
«Պետության ղեկավարը մոտակա օրերին կշարունակի իր քայլերը, որպեսզի ապահովի Իրանի կողմից համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարումը և տնտեսական առաջնահերթությւոնների պահպանումը», - ТАСС-ը մեջբերում է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի հայտարարությունը: