02/07/2019 19:01
Նիգերիայում բենզատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի
Նիգերիայում բենզատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, տուժել է 70 մարդ, հայտնում է «legit» պորտալը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Միջադեպը տեղի է ունեցել Նիգերիայի հարավ-արևելքում գտնվող Բենուէ նահանգում: Ըստ ականատեսների՝ բենզատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Դրանից հետո բենզատարի մոտ են հավաքվել տեղի բնակիչները՝ վառելիքը հավաքելու համար:
Այդ պահին պայթյուն է որոտացել, որը վնասել է նաև հարևանությամբ գտնվող ավտոբուսը: