02/07/2019 16:36
ՀԱՊԿ ԽՎ-ն հանձնարարականներ է մշակում վիրտուալ արժույթի շրջանառության կարգավորման համար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը (ՀԱՊԿ ԽՎ) աշխատում է տեղեկատվական անվտանգության մոդելային օրենքի և վիրտուալ արժույթի շրջանառության կարգավորման հանձնարարականների վրա, հայտնել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Պոսպելովը:
«Շարունակում ենք աշխատանքները տեղեկատվական անվտանգության մոդելային օրենքի վրա, տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հանցակազմերի և վարչական իրավախախտումների հանձնարարվող թվարկումների վրա, նույնիսկ հանձնարարականներ ենք մշակում վիրտուալ արժույթի շրջանառության կարգավորման վերաբերյալ», - ասել է Պոսպելովը՝ ելույթ ունենալով Պետդումայի նախաձեռնած «Պառլամենտարիզմի զարգացում» 2-րդ միջազգային համաժողովի շրջանակում միջազգային անվտանգության ժողովում:
Նա ավելացրել է, որ մոդելային օրենքների ստեղծման հետևում կազմակերպության անդամ երկրների ազգային օրենսդրություններում դրանց իրականացման գործընթացն է, այս հարցում «որոշ դժվարություններ կան»:
«Առաջարկներից մեկով տարածաշրջանային և խոշոր միջազգային կառույցների մոդելային օրենսդրության ստեղծմանը պետք է մասնակցեն բոլոր երկրների իրավասու փորձագետները, որպեսզի արդեն ստեղծման գործընթացի փուլում ամրագրվեն ազգային օրենսդրության կոնկրետ իրավական ակտեր», - շեշտել է Պոսպելովը: