02/07/2019 15:08
Ձյունը ծածկել է Ռուսաստանի շրջանները
Դաղստանում տապերը փոխարինվել են ձյան տեսքով տեղումներով, հայտնում է РИА «Новости»-ն՝ հղում անելով շրջանի սեյսմոլոգիական կենտրոնի ղեկավար Աբդուլհալիմ Դադաշևին:
Նրա խոսքով՝ ձյուն է տեղում հանրապետության բարձր լեռնային մի քանի հատվածներում:
Նա մանրամասնել է, որ դրա պատճառը 2000-3000 մետր բարձրությամբ լեռներում վրա հասած ցրտերն են:
Ընդ որում, մեկ շաբաթ առաջ Դաղստանի բնակիչներին զգուշացրել էին շոգերի մասին, որոնք կարող են հասնել +42 ջերմաստիճանի: