02/07/2019 12:29
Թրամփ. Աֆղանստանից զորքերը հանելով՝ ԱՄՆ-ն այնտեղ կթողնի հետախուզության ուժեր
Միացյալ Նահանգները նվազեցնելու է Աֆղանստանում իր զորքերի քանակությունը, սակայն այնտեղ թողնելու է հետախուզական ստորաբաժանումներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես այնտեղ կթողնեի շատ ուժեղ հետախուզություն: Մենք պետք է հետևենք... Ես կթողնեի, և մենք կթողնենք շատ ուժեղ հետախուզություն, շատ ավելի մեծ, քան կարելի է կարծել: Դա անչափ կարևոր է: Եվ մենք կարող ենք այդկերպ վարվել, բայց մենք պետք է զգալիորեն կրճատենք Աֆղանստանում մեր ուժերի թիվը»,- ասել է նա Fox News-ի հետ հարցազույցում:
Ընդ որում՝ նա Աֆղանստանն անվանել է «ահաբեկիչների լաբորատորիա»: