02/07/2019 10:57
Ռաֆայել Վահանյանը նվաճել է լեգենդների մրցաշարի չեմպիոնի տիտղոսը
Իսպանիայում ընթացող Լեգենդների բլից մրցաշարում 8 հնարավորից հավաքելով 6 միավոր և չկրելով ոչ մի պարտություն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը նվաճել է չեմպիոնի երկրորդ տիտղոսը:
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում էին 20-րդ դարի շախմատի աշխարհի լեգենդները՝ աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը, Ռաֆայել Վահանյանը, Լյուբոմիր Լյուբովիչը, Օլեգ Ռոմանիշինը:
Երկրորդ տեղը , 5,5 միավորով գրավել է Անատոլի Կարպովը:
Երկու մրցաշարերում Ռաֆայել Վահանյանը չի կրել ոչ մի պարտություն և դարձել կրկնակի չեմպիոն:
Նշենք, որ Վահանյանը վճռորոշ մարտում հաղթել է աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովին։