03/07/2019 11:54
ՌԴ Անվտանգության խորհուրդը ՆԱՏՕ-ին մեղադրել է ՀԱՊԿ երկրներում նոր «գունավոր հեղափոխությունների» պատրաստման համար
ՆԱՏՕ-ն պատրաստում է «գունավոր հեղափոխություններ» իրականացնել ՀԱՊԿ երկրներում (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան և Տաջիկստան), այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում:
«ՆԱՏՕ-ի անդամները պատրաստում են պայմաններ ՀԱՊԿ առանձին երկրներում Արևմուտքի կողմից վերահսկվող ռեժիմներն իշխանության բերելու համար, այդ թվում՝ «գունավոր հեղափոխությունների» հրահրմամբ», - ասել է նա:
«Երրորդ երկրների համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ միշտ էլ հակառուսական բաղադրիչ ունի: Սա գործնականում բազմիցս հաստատվել է: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի գործընկերներին, ապա դաշինքի նպատակը մեր կազմակերպության դաշնակիցների հետ տարաձայնություններ ստեղծելն է», - ասել է Նուրգալիևը: