03/07/2019 11:43
Ռուս-վրացական հակամարտությունը կարող է սպառնալիքի տակ դնել ՀՀ արտաքին կապերը. քաղաքագետ
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանն ու Ռուսաստան ընթանում են հակամարտությունն էլ ավելի սրելու ճանապարհով։ Երկու պետությունները, ըստ էության, հասնում են մի իրավիճակի, որից այն կողմ Հայաստանի արտաքին կապերը, կոմունիկացիաներն ու ճանապարհները կարող են սպառնալիքի տակ լինել, «Վրաստան-Հայաստան. ինչպե՞ս արձագանքել ռուս-վրացական լարվածությանը» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Սրան զուգահեռ պաշտոնական Երևանի կողմից չենք տեսնում առաջարկներ, որոնք կօգնեն գալ հանգուցալուծման, հանդարտեցնել իրավիճակը և պաշտպանել մեր կենսական շահերը», - ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Բանախոսն անդրադարձավ Վրաստանի տարածքում թուրք-ադրբեջանական քարոզչությանը։
«Այդ ուժն ամեն ինչ արել է, որպեսզի 2008 թվականից ի վեր ռուս-վրացական հակամարտությունը հնարավորինս երկար ձգվի, ավելի շատ սրվի և խորանա։ Իհարկե, այս ճանապարհով ամեն մեկը փորձում է լուծել իր խնդիրները։ Ադրբեջանի դեպքում դա Հայաստանի կոմունիկացիոն հնարավորությունների արգելափակումն է, տնտեսական ճնշումների միջոցով Արցախյան հարցում պրոադրբեջանական լուծումներ գտնելը», - ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։