03/07/2019 12:32
Ռուս-վրացական հարաբերությունները շատ սպեցիֆիկ են. վրացագետ
Ռուս-վրացական հարաբերությունները շատ սպեցիֆիկ են։ Մի կողմից միմյանց հետ ունենալով խնդիրներ՝ երկու երկրները մյուս կողմից ինչ-որ պահի տնտեսական ակտիվ համագործակցություն են ծավալում, «Վրաստան-Հայաստան. ինչպե՞ս արձագանքել ռուս-վրացական լարվածությանը» թեմայով քննարկման ժամանակ ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը։
«Վերջին 2-3 տարիների ընթացքում Ռուսաստանի և Վրաստանի միջև բավական մեծ աճ գրանցվեց նաև տուրիզմի տեսանկյունից, ինչը Վրաստանի տնտեսությանը բավական լուրջ գումարներ էր բերում։ Տրանսֆերտների հետ համատեղ վերցված՝ խոսքը գնում է մինչ 1-1,5 միլիարդ դոլարի մասին։ Սա բավականին լուրջ թիվ է», - նկատեց բանախոսը։
Ջոնի Մելիքյանի խոսքով՝ ռուս-վրացական հարաբերություններում ամեն բան փոխվեց 2008 թվականին, և այն ամենը, ինչ վերջին շաբաթներին տեղի ունեցավ վրացական խորհրդարանում, դրա վառ ապացույցն էր։
«Մոսկվան չկարողացավ չարձագանքել։ Չէի ասի որ արձագանքը կոշտ էր։ Ռուս զբոսաշրջիկները հիմնականում Վրաստան ժամանում են Լարսով՝ սեփական ավտոմեքենաներով։ Ինչ վերաբերում է Թբիլիսիին, ապա այնտեղ բողոքի ակցիաները հիմա էլ շարունակվում են, բայց դրանց մասնակիցների թիվը նվազել է», - ասաց վրացագետը։
Ջոնի Մելիքյաննն ուշադրութուն հրչավիրեց այն հանգամանքի վրա, որ 2020 թվականին կայանալիք ընտրություններին ընդառաջ Վրաստանում ավելի հայտնի են դառնում ազգայնական ուժերը։
«100 տկոսանոց համամասնական ընտրակարգը թույլ է տալու, որ տարբեր կուսակցություններ մուտք գործեն պառլամենտ, այնտեղ կարիք է լինելու կոալիցիայի և կոալիցիոն կառավարության»: