03/07/2019 15:11
Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնի չորս թեկնածություն կքննարկվի
Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից և Չեխիայից, ասված է ԵԽ-ի մամուլի ծառայության տարածված հաղորդագրության մեջ:
Թեկնածուների թվում է երկու կին. գերմանուհի Սքա Քելլերը «Կանաչներ - Եվրոպական ազատ դաշինք» խմբակցությունից և իսպանուհի Սիրա Ռեգոն, որը ներկայացնում Է «Եվրոպական միացյալ ձախեր/ Հյուսիսի ձախ-կանաչներ» ձախ քաղաքական խումբը, նաև երկու տղամարդ. «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» սոցիալիստական ուղղվածության կուսակցությունների միության ներկայացուցիչ իտալացի Դավիթ Սասոլին և չեխ Յան Զագրադիլը, որն առաջադրվում է «Եվրոպացի պահպանողականներ եւ ռեֆորմիստներ» խմբակցությունից:
Մյուս քաղաքական միավորումներից թեկնածուների մասին այս պահին չի հաղորդվում:
Ինչպես հիշեցրել են կազմակերպության մամուլի ծառայությունում, ԵԽ-ի ղեկավարի ընտրությունները տեղի կունենան չերեքշաբթի գաղտնի քվեարկության միջոցով:
Հաղթանակի համար թեկնածուին անհրաժեշտ կլինի ստանալ բացարձակ մեծամասնույունը: Եթե ոչ մեկը չհաղթի առաջին փուլում, նրանք նոր թեկնածուների հետ հավասար կարող են կրկին առաջադրվել երկրորդ և երրորդ փուլերում: