03/07/2019 18:47
Եվրախորհրդարանը չկարողացավ նախագահ ընտրել քվեարկության առաջին փուլում
Եվրախորհրդարանի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված չորս թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ձայների բացարձակ մեծամասնություն հավաքել, ինչի պատճառով հայտարարվել է քվեարկության երկրորդ փուլ:
Այդ մասին են վկայում չորեքշաբթի կայացած քվերակության արդյունքները:
Ընդամենը հաշվարկվել է 662 քվե: Ըստ որում, լավագույն արդյունքը գրանցել է իտալացի թեկնածու Դավիթ Սասոլին՝ հավաքելով 325 քվե, ինչը պակաս է 50 տոկոս + 1 քվեից, որն անհրաժեշտ է առաջին փուլում հաղթանակի համար:
«Ոչ ոք բացարձակ մեծամասնություն չհավաքեց, հայտարարվել է երկրորդ փուլ», - նշել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնից հեռացող Անտոնիո Տայանին: