03/07/2019 19:45
Եգիպտական հնադարյան բուրգն առաջին անգամ բացել են զբոսաշրջիկների համար (Տեսանյութ)
Եգիպտական Էլ Ֆայում քաղաքում գտնվող 4000-ամյա Լահուն բուրգն առաջին անգամ հանրության համար բացել են: Այնտեղ կարելի է տեսնել միջանցքների ցանց և ստորգետնյա հնադարյան խուց:
Բուրգը մաքրելու համար պահանջվել է մոտ մեկ տարի: Ընկած քարերը կրկին վերադարձրել են իրենց սկզբնական վայրեր: Այնտեղ կառուցել են փայտե աստիճաններ:
Բուրգի հարևանությամբ տեղադրվել է սարկոֆագ և զարդարված դիմակներ: Ցուցադրված են նաև տարբեր իրեր, որոնք հայտնաբերվել են պեղումների ժամանակ: