03/07/2019 16:07
Կանադան Ուկրաինային տրամադրելու է 45 միլիոն դոլար
Կանադան Ուկրաինային որպես օգնություն տրամադրելու է 45 միլիոն դոլար, հայտնել է այդ երկրի ԱԳՆ ղեկավար Հրիսթիա Ֆրիլանդը:
«Ուրախ եմ հայտարարել, որ Կանադան 45 միլիոն դոլար է տրամադրելու Ուկրաինային՝ որպես աջակցություն», - РИА Новости-ն մեջբերում է ԱԳՆ ղեկավարի խոսքերը:
Նրա խոսքով՝ ավելի քան 25 միլիոն դոլարն ուղղվելու է բարեփոխումներին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով գտնվում է Կանադայում: