03/07/2019 19:23
Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1400-ից ավելի փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1465 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 396 մարդ (118 կին, 202 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 1069 մարդ (321 կին, 545 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ:
Նաև երկրի ներսում մշտական բնակության վայրեր են վերադարձել 8 բնակիչ: