03/07/2019 17:15
Տրիպոլիում միգրանտների կենտրոնին հասցված ավիահարվածից 40 մարդ է զոհվել
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի մերձակայքում միգրանտների կենտրոնին հասցված ավիահարվածների հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով աղբյուրին:
Հաղորդվում է նաև 80 վիրավորի մասին:
Ինչպես հաղորդել է «Agence France-Presse»-ը, Տրիպոլիի Թաջուրա արվարձանում գտնվող կենտրոնի ներկայացուցիչները պնդում են, որ ավիահարվածի հետևում կանգանած են Լիբիայի ազգային բանակի ուժերը, որը գտնվում է ֆելդմարշալ Խալիֆա Հավթարի հրամանատարության ներքո:
Լիբիայում այժմ գործում են միջազգային հանրակցության կողմից ճանաչված Ազգային հաշտության կառավարությունը և Աբդալա Աբդուռահման աթ Թանիի ժամանակավոր կաբինետը, որը գործում է երկրի արևելքում՝ ընտրված խորհրդրանի հետ մեկտեղ, և որին պաշտպանում Է Լիբիայի ազգայն բանակը:
Հաֆթարն ապրիլի 4-ին հայտարարել Է Տրիպոլիի վրա հարձակում սկսելու մասին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մարտական գործողությունների սկզբից զոհվել է 750-ից ավելի մարդ, վիրավորվել՝ ավելի քան 4,4 հազարը: