03/07/2019 11:00
Կիևում բլոգեր Շարիյի դեմ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողին ծեծի են ենթարկել
Կիևում ծեծի են ենթարկել ուկրաինական «СТРАНА.ua» պարբերականի լրագրող Վլադիսլավ Բովտրուկին: Միջադեպը տեղի է ունեցել ընդդեմ երկրի նախկին ղեկավար Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևի և վիդեոբլոգեր Անատոլի Շարիյի Ռադայում պատգամավորի թեկնածության գրանցմանը դեմ հանդիսացող քաղաքացիների հանրահավաքի ժամանակ:
Ինչպես պատմել է լրագրողը, ինքը փորձել է տեսանկարահանել հրմշտոցը, որը սկսվել էր, երբ հանրահավաքին ներկայացել էր Շարիյի կողմնակիցներից մեկը՝ կարմիր փուչիկով:
«Ես մոտեցա իրենց, որպեսզի տեսանկարահանեմ միջադեպը, և այդ պահին դեմքիս հարված ստացա՝ հանրահավաքի մասնակիցներից մեկի կողմից: Հարվածն այնքան ուժեղ էր, որ ընկա գետնին: Դրանից հետո ինձ շարունակում էին ոտքերով հարվածել», — նշել է նա:
Բովտրուկի խոսքով՝ ինքը հայտարարել է հարձակվողներին, որ լրագրող է, սակայն ի պատասխան իրեն սպառնացել են նոր հարվածներով:
Նշվում է, որ տուժեղն արդեն դիմել է իրավապահներին: