03/07/2019 14:38
Նավթի համաշխարհային գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:
Brent ապրանքանիշի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 2,4 դոլարով՝ մինչև 62.82 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 2.84 դոլարով՝ մինչև 56.25 դոլար մեկ բարելի դիմաց: