04/07/2019 17:55
Երևանում կայացել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի Համատեղ համակարգող կոմիտեի նիստը
Հուլիսի 4-ին Երևանում կայացել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի Համատեղ համակարգող կոմիտեի իններորդ նիստը։
Քննարկմանը մասնակցել են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Կառավարության առընթեր Միջուկային անվտանգության կառգավորման պետական կոմիտեի, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ֊ի, «Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ֊ի, «Ռոսատոմ» պետկորպորացիայի, ինչպես նաև «Ռուսատոմ Սերվիս» ընկերության, «Ռոսէներգոատոմ Կոնցերն» ընկերությունների ներկայացուցիչներ։
Հայկական կողմը գլխավորել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ռուսական պատվիրակությունը ղեկավարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովը ։
Նիստի մասնակիցները քննարկել են մինչև տարեվերջ նախատեսված աշխատանքները, Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման պայմանները՝ պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներից հետո, ինչպես նաև մինչև 2021թ․ միջոցառումների ծրագիրը ։
Նախագծի իրականացման ընթացքում ուշադրության կենտրոնում է նաև ատոմային էներգետիկայի համար կադրերի պատրաստման հարցում Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ համագործակցությունը․ 2015թ․ յուրաքանչյուր տարի ռուսական կողմը հայ ուսանողներին «ատոմային» մասնագիտություններով կրթություն ստանալու հնարավորություններ է ընձեռում։
Այս տարիընտրվել է 4 թեկնածու 2019/20 ուսումնական տարվա համար։ Ատոմային էներգետիկայի ոլորտում կրթությունը հանրայնացնելու նպատակով Հայաստանում պարբերաբար ամցկացվում են թեմատիկ միջոցառումներ, ինչպիսին էր 2019թ․ հունիսի 15-ին Երևանում անցկացրած «Look around» գիտության փառատոնը։ Միջոցառումն այցելել է ավելի քան երեք հազար արդ, որոնք ցանոթացել են ատոմային տեխնոլոգիաների կիրառման ժամանակակից ուղություններին։
Կողմերն ընդգծել են Հայաստանում ատոմային էներգետիկայի հանրայնացման և հասարակական ընկալման ձևավորման ուղղությամբ փախգործակցության կարևորությունը։ Ատոեմակայանի արդիականացումը իրականացվում է էներգաբլոկի արդյունավետության, հուսալիության և շահագործման այլ չափորոշիչների բարձրացման նպատակով։