04/07/2019 14:03
Ադրբեջանում խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացման համար պատճառներ չկան. Ալի Ահմեդով
Ադրբեջանում խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացման համար պատճառներ չկան։ Դրանք տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերին, հայտարարել է հանրապետության փոխվարչապետ Ալի Ահմեդովը:
Ադրբեջանում խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացման թեման երկուշաբթի օրվանից քննարկվել է երկրի մի շարք լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում:
Նշենք, որ նախորդ ընտրությունները Միլլի Մեջլիսում (խորհրդարան) անցկացվել են 2015 թ.-ին։ Ադրբեջանում պատգամավորների պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է:
«Ինչու՞ գրել նման տեղեկություններ: Արտահերթ ընտրությունների համար որևէ պատճառ չկա, քանի որ Սահմանադրությամբ ընտրություններն անց են կացվում հինգ տարին մեկ՝ նոյեմբերին։ Հետևաբար՝ խորհրդարանի ընտրությունները կայանալու են 2020 թվականի նոյեմբերին», - ասել է Ահմեդովը: