04/07/2019 12:45
Գազի գնի նվազեցման առումով այս պահին չեմ կարող ոչինչ ասել. Գարեգին Բաղրամյան
Գազի սակագնի շուրջ բանակցությունները մի քանի փուլով են ընթանում։ Ներքին շուկայում ձևավորվող սակագների վերաբերյալ բանակցությունները, կարծում եմ, որևիցե կապ չունեն ՌԴ նախագահի այցի հետ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն` ընդգծելով՝ դրա հետ ավելի շատ կարող է կապվել սահմանին գազի գնի ձևավորման հարցը:
«Այս պահին չեմ կարող ասել՝ ինչ կլինի։ Բնականաբար, ամեն կողմ բանակցում է իրեն տնտեսապես ավելի նպատակահարմար արդյունք ստանալու համար։ Մենք բանակցում ենք նվազեցնելու ուղղությամբ։ Վերջնական բանակցություnները, սակայն, ավարտված չեն։ Չեմ կարծում, որ վերջնական լուծում կա։ Գնի նվազեցման առումով այս պահին չեմ կարող ոչինչ ասել։ Դա կախված կլինի բանակցությունների ավարտից», - ասաց նա։
Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ ներդրումային ծրագրերի միջոցով նախատեսվում է որոշակի ծախսերի, կորուստների մեծության կրճատում։
«Այդ բոլորը ներքին սակագnների հաշվարկին են վերաբերում», - ասաց բանախոսը։