04/07/2019 18:13
Կուբան դատապարտել է ԱՄՆ նոր պատժամիջոցները
Կուբայի ղեկավարությունը դատապարտել է ԱՄՆ վարչակազմի կողմից երկրի դեմ սահմանված նոր պատժամիջոցները, հայտնել է ԱԳՆ ղեկավար Բրունո Ռոդրիգեսը, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր մտցրել կուբայական «Cubametales» արտահանող ընկերության դեմ, ինչը կապված է Վենեսուելայում իրավիճակի հետ:
Վաշինգտոնում պնդում են, որ Կուբայի պետական արտահանող-ներմուծող նավթային ընկերության դեմ պատժամիջոցները պայմանավորված են «Վենեսուելայից նավթի ներմուծումով»:
«ԱՄՆ-ն իրավունք չունի միակողմանի միջոցներ սահմանել Կուբայի կամ որևէ այլ ընկերության նկատմամբ, որն առևտուր է անում Վենեսուելայի հետ: Սա միջազգային իրավունքի, նորմերի խախտում է, որոնք կարգավորում են առևտուրը, և հարձակում ինքնիշխան պետությունների հարաբերությունների վրա», - Twitter-ի իր միկրոբլոգում նշել է Ռոդրիգեսը: