04/07/2019 19:16
Թուրքիայից հայտարարել են, որ С-400-ների շուրջ իրավիճակը G20-ից հետո հանդարտվել է
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն TRT հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև իրավիճակը՝ կապված ռուսական C-400 համալիրների մատակարարման հետ, դարձել է առավել քիչ լարված G20 գագաթնաժողովից հետո, որը տեղի է ունեցել ճապոնական Օսակոյում:
«С-400-ի մասով գործարքն ավարտված է, խոսքը մատակարարման ընթացքի մասին է: Վերջին հայտարարություններից հետո С-400-ների վերաբերյալ տարաձայնությունները նվազել են: Կարող եմ ասել, որ գործընթացն ավելի խաղաղ հունով է գնում», - Չավուշօղլուի խոսքերը մեջբերել է РИА Новости-ն :
G20-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուսական С-400-ների մատակարարումն իրականացվելու է 10 օրվա ընթացքում: