04/07/2019 19:19
Բակո Սահակյանն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։
Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք։