04/07/2019 18:48
Թուրքիան Ռուսաստանից պահանջում է վերահսկել Ասադի ռեժիմի գործողությունները
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է վերահսկի Սիրիայում կառավարական զորքերի գործողությունները, հայտնում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են այդ թեման:
Չավուշօղլուն նշել է, որ Ասադի զորքերի գործողությունների համար «պատասխան է տալիս Ռուսաստանը»:
«Ռուսաստանը պետք է վերահսկի Ասադի ռեժիմի գործողությունները», - ասել է նա: