04/07/2019 19:39
Հարցում. Ամերիկացիների մոտ կեսը հանդես է գալիս Թրամփին պաշտոնից զրկելու օգտին
Ամերիկացիների մոտ կեսն այն կարծիքին է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին են վկայում չորեքշաբթի հրապարակված հետազոտության տվյալները, որը կատարել է «Gallup» սոցիոլոգիական ծառայությունը:
Մասնագետները նշում են, որ հարցման մասնակիցների 45 տոկոսը պաշտպանում է ԱՄՆ Կոնգրեսում բազմաթիվ դեմոկրատների առաջարկությունը՝ գործող նախագահին իմպիչմենտ հայտարարելու վերաբերյալ։
Ընտ որում, հարցման մասնակիցների 53 տոկոսը կարծում է, որ Թրամփին պետք չէ հեռացնել այդ պաշտոնից:
Հարցմանը, որն անցկացվել է հունիսի 19-ից 30-ը, մասնակցել է 1018 չափահաս ամերիկացի:
Ավելի վաղ, Հանրապետական կուսակցության առաջնորդները բազմիցս հայտարարել են, որ թույլ չեն տա իմպիչմենտ հայտարարել Թրամփին: